«ՖՎ&Գ» ՍՊԸ –ը հիմնադրվել է 1992թվականին:
1994թ. ՀՀ բանկային համակարգում Ընկերության կողմից նախագծված և կառուցված հաղորդագրությունների կոմուտացիայի կենտրոնի հենքի վրա ներդրվել և շահագործվել է միջբանկային հեռահաղորդակցությունների ավտոմատացված համակարգը:
1996թ.-ից Ընկերությունն իրականացնում է ՀՀ ԿԲ CBANet միջբանկային հեռահաղորդակցական ցանցի ներդրման, շահագործման և աբոնենտների սպասարկման աշխատանքները: Ցանցն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը և Լեռնային Ղարաբաղը, ունի մոտ 450 աբոնենտներ (առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ, գանձապետարանններ, հաճախորդների սպասարկման սարքավորումներ` ԱԳՄ և այլ կազմակերպություններ), որոնք միացված են լարային և օպտիկամանրաթելային կապուղիներով:
2000թ. –ից Ընկերությունը ծառայություններ է մատուցում “Հայփոստ” ՓԲԸ -ը: Նախագծվել և շահագոծվում է տվյալների փոխանակման հեռահաղորդակցական ցանցը, որին միացված են Երևան քաղաքի և տարածքային փոստային 167 բաժանմունքներ: “Հայփոստ” ՓԲԸ-ն համակարգի Երևան քաղաքի փոստային բաժանմունքներում և տարածաշրջանային փոստային մասնաճյուղերում ներդրված և սպասարկվում է կիրառական ծրագրերի փաթեթ, որն ընդգրկում է` ”Դրամարկղ’’, ‘’Պայմանական արժեքներ”, ”Պայմանագրերի հաշվառում’’, ‘’Աշխատաժամանակի հաշվառում”, ‘’ Ֆինանսական հաշվետվություններ”,”Կոմերցիա”, “Բաժանորդագրություն”, “Դրամական փոխանցումների` STEFI-HAYPOST”, “Միջազգային փոստի փոխհաշվարկ’’, “Էլեկտրոնային դրամական փոխադրություններ” , “Հարկերի գանձում”,” Travelex-HAYPOST”,
“ Արագացված փոստ ծառայություն(EMS)”, “Բաժանմունքի աշխատատեղ կամ գործառնական օր”, “Մասնաճյուղ փոստատուն”, “Անշարժ գույքի կադաստրի տուրքերի գանձում” , “Մարզային փոստային բաժանմունքի դրամարկղ” և այլ համակարգեր և ծրագրեր: Փաթեթը շարունակաբար ընդլայնվում, կատարելագործվում և բարելավվում է:
2000թ-ից ‘’Հարավ կովկասյան Երկաթուղի”(“Հայկական երկաթուղի”) ՓԲԸ-ն 20 մասնաճյուղերի համար մշակվել, ներդրվել և շահագործվում է տվյալների փոխանակման ցանցը և հաշվապահական հաշվառման և ապրանքանյութական արժեքների հաշվառման ավտոմատացված կառավարման համակարգը, որը ներառում է` “Տեղեկատուների ստեղծում”, “Գլխավոր գիրք` սինթետիկ հաշիվների հաշվառում, “Նյութական արժեքների հաշվառում”, “Արագամաշ առարկաների հաշվառում”, “Հիմնական միջոցների հաշվառում”, “Հաշվետվությունների լրացման ավտոմատացված համակարգ”, “Բանկի/դրամարկղի հաշվառում” , “Աշխատավարձի հաշվառում” բաժինները: Ընկերությունն համապատասխան աշխատատեղերում տեղադրում է ծրագրային համակարգերը, ստեղծում է նախնական տեղեկատու և ինֆորմացիոն շտեմարաններ, իրականացնում է հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի սպասարկումն ու զարգացումը:
2001թ. Վրաստանի Հանրապետության Պետական Հեռագրացանցում ՖՎ&Գ ՍՊԸ կողմից ներդրվել է հաղորդագրությունների և տվյալների կոմուտացիայի կենտրոն, իրականացվել է ծրագրերի համալիրի և համակարգի հեղինակային ուղեկցումն ու կատարելագործումը:
2001թ. ՖՎ&Գ ՍՊԸ իրականացրել է “ՀայՌուսԳազԱրդ” ՓԲԸ հաշվապահական հաշվառման վարչության լոկալ ցանցի կառուցման և ավտոմատացված կառավարման համակարգի ներդրման և սպասարկման աշխատանքները:
2002թ. “Ինֆոկոմ –Երևան” ՓԲԸ –ն համար հաղորդագրությունների կոմուտացիայի կենտրոնի հենքի վրա մշակվել և ներդրվել է տվյալների փոխանակման հեռահաղորդակցական ցանց(համակարգ), որն ապահովել է փոստային բաժանմունքերից հեռագրերի տարանցիկ անցումը ՀՀ մարզեր և հակառակը: Մինչև 2010թ. Ընկերությունն իրականացրել է համակարգի շահագործման և սպասարկման աշխատանքները:
2004թ. ՖՎ&Գ ՍՊԸ իրականացնում է էլեկտրոնային փոստի օգտագործմամբ տեղեկատվական ցանցի և ավտոմատացված համակարգի ներդրման և շահագործման աշխատանքներ “Հայմամուլ” ՓԲԸ-ում, “. Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ում :
2004թ.-ից ներդրվել և շահագործվում է “ԱրմենիաՔարդ”(ArCa) ՓԲԸ վճարային քարտերի երթուղավորման համակարգը, իրականացվում է “Արքա” վճարային համակարգին հաճախորդների սպասարկման սարքավորումների (ԱԳՄ) միացման, սպասարկման, ցանցի ծրագրային ապահովման և տեստավորման աշխատանքները: Ընկերությունն այսօր սպասարկում է “Արքա” վճարային համակարգի 20 հաճախորդների:
2006թ. –ից ՖՎ&Գ ՍՊԸ -ն իրականացնում է ՀՀ Ոստիկանության գերատեսչական հեռահաղորդակցական ցանցի ներդրման և սպասարկման աշխատանքները: Ոստիկանության գերատեսչական տեղեկատվական ցանցի աբոնենտների համակցման և դրանց հետագա շահագործման ու սպասարկման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են:
2006թ. նախագծվել և կառուցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Անձնագրերի և Վիզաների վարչության հեռահաղորդակցական ցանցը: Այսօր Ընկերությունն իրականացնում է ցանցի շահագործման և 88 աբոնենտների սպասարկման աշխատանքները:
2007թ.-ից ՖՎ&Գ ՍՊԸ հաճախորդներն են ’’ Արդշինինվեստբանկ”, “Արարատ բանկ” , “ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ-ները:
2008թ.-ից Ընկերությունը ծառայություններ է մատուցում “Ամերիաբանկ” , “Ինեկոբանկ” ՓԲԸ-ներին:
2009թ.- ից ՖՎ&Գ ՍՊԸ հաճախորդներն են «Ակբա- Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» և ”Յունիբանկ” ՓԲԸ-երը, ՀՀ Ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
2010թ. ՖՎ&Գ ՍՊԸ -ն կողմից նախագծվել և ներդրվել է ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության գերատեսչական հեռահաղորդակցական ցանցը: Այսօր Ընկերությունն իրականացնում է ցանցի շահագործումը և 56 աբոնենտների սպասարկումը:
2010թ –ից իրականացնում է ՀՀ Պաշտպանության Նախարարության ԶՈՒ-ին տրամադրված ՀՀ ներքին գործերի անձնագրային բաժնի ցանցի սպասարկման ծառայությունները:
2010-2013թթ.Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ, «Երևան Տրանս» ՓԲԸ համար Ընկերությունն իրականացրել է լոկալ ցանցի մշակման ներդրման , սպասարկման աշխատանքներ, մշակել, ներդրել և սպասարկել է “Հաշվապահական հաշվառում” ավտոմատացված համակարգը:
2010թ. Հայ Օգնության միություն ՀԿ-ն համար Ընկերությունը իրականացրել է ինտերնետային կայքի դիզայներական ձևավորման և ծրագրային մշակման աշխատանքներ:
2011թ.-ից Ընկերության հաճախորդն է «ՖԼԵՇ» ՍՊԸ , որի համար նախագծվել, ներդրվել և շահագործվում է հեռահաղորդակցական ցանց:
2014թ.-ից ՖՎ&Գ ՍՊԸ իրականացնում է «Ակբա- Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» , “ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ-ների և “Արարատ բանկ” ԲԲԸ -ի համար միջբանկային տեղեկատվական ցանց կազմակերպելու և ցանցին հաճախորդներ համակցելու և սպասարկելու աշխատանքները:
2016թ.-ից ՖՎ&Գ ՍՊԸ -ն իրականացնում է ՀՀ Քննչական կոմիտեի հեռահաղորդակցական ցանցի ներդրման և սպասարկման աշխատանքները: Ինչպես նաև իրականացնում է ՀՀ ՔԿ ներքին ցանցի սպասարկումը: