«ՖՎ&Գ» ՍՊԸ -ն առաջատար է հայաստանյան պետական կառույցներին և բանկային համակարգին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:
Ընկերությունը հիմնադրվել է1992թվականին և այսօր ունի 20-ից ավելի գործընկերներ, որոնց թվում են ՀՀ ԿԲ-ը, ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ը, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը, ՀՀ Քննչական Կոմիտեն, առևտրային բանկեր և այլ կազմակերպություններ:
Ընկերությունը համագործակցում է Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառի բոլոր ընկերությունների հետ «ՎԵՈՆ-Արմենիա», «Վիվա Սելլ ՄՏՍ», «ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ», «ՅՈՒՔՈՄ» և այլն:
«ՖՎ&Գ» ՍՊ Ընկերությունն իրականացնում է.
- հեռահաղորդակցական ցանցերի նախագծման, ներդրման, շահագործման և ծրագրային ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ,
- լոկալ հաշվողական ցանցերի նախագծում, կառուցում և սերվերային համակարգի սպասարկում,
- հաշվողական տեխնիկայի և կապի տեխնիկական միջոցների սպասարկում և վերանորոգում,
- ավտոմատացված կառավարման համակարգերի մշակում, ներդրում և սպասարկում,
- հաշվապահական հաշվառման, փաստաթղթաշրջանառության, ապրանքաշրջանառության ավտոմատացված համակարգերի կիրառական ծրագրերի փաթեթների մշակում, ներդրում և սպասարկում,
- ինտերնետային կայքերի դիզայներական ձևավորման և ծրագրային ապահովման մշակման աշխատանքներ,
- IP հեռախոսակապ:
Հիմնականում օգտագործում է համաշխարհային ճանաչում ունեցող Cisco -ընկերության սարքավորումները: