Fekra

Պատմություն

Պատմություն

«ՖՎ&Գ» ՍՊԸ –ը հիմնադրվել է 1992թվականին:

1994թ. ՀՀ բանկային համակարգում  Ընկերության կողմից նախագծված և կառուցված հա­ղորդագրությունների կոմուտացիայի կենտրոնի հենքի վրա ներդրվել և շահագործվել է միջբան­կային հեռահաղորդակցությունների ավտոմատացված համակարգը:

1996թ.-ից   Ընկերությունն իրականացնում է  ՀՀ ԿԲ CBANet միջբանկային հեռահաղոր­դակ­­­­ցական ցանցի ներդրման, շահագործման և աբոնենտների սպասարկման աշխատանքները: Ցանցն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը և Լեռնային Ղարաբաղը, ունի մոտ 450 աբոնենտներ (առև­տրա­յին բանկեր, վարկային կազմակերպություններ, գանձապետարանններ,  հաճախորդների սպասարկման սարքավորումներ` ԱԳՄ և այլ կազմակերպություններ), որոնք միացված են լա­րային և օպտիկամանրաթելային կապուղիներով:

2000թ. –ից Ընկերությունը ծառայություններ է մատուցում  “Հայփոստ” ՓԲԸ -ը: Նախագծվել և շահագոծվում է տվյալների փոխանակման հեռահաղորդակցական ցանցը, որին միացված են Երևան քաղաքի և տարածքային փոստային 167 բաժանմունքներ:  “Հայփոստ” ՓԲԸ-ն  համակար­գի Երևան քաղաքի փոստային բաժանմունքներում և  տարածաշրջանային փոստային մասնաճյու­ղերում ներդրված և սպասարկվում է կիրառական ծրագրերի  փաթեթ, որն ընդգրկում է` ”Դրամ­արկղ’’, ‘’Պայմանական արժեքներ”, ”Պայմանագրերի հաշվառում’’, ‘’Աշխատաժամանակի հաշվառում”, ‘’ Ֆինանսական հաշվետվություններ”,”Կոմերցիա”, “Բաժանորդագրություն”, “Դրա­մական փոխանցումների` STEFI-HAYPOST”, “Միջազգային փոստի փոխհաշվարկ’’, “Էլեկտրոնային դրամական փոխադրություններ” , “Հարկերի գանձում”,” Travelex-HAYPOST”,

“ Ա­րա­գացված փոստ ծառայություն(EMS)”, “Բաժանմունքի աշխատատեղ կամ գործառնական օր”, “Մասնաճյուղ փոստատուն”, “Անշարժ գույքի կադաստրի տուրքերի գանձում” , “Մարզային փոստային բաժանմունքի դրամարկղ” և այլ համակարգեր և ծրագրեր: Փաթեթը շարունակաբար ընդլայնվում,   կատարելագործվում և բարելավվում է:

2000թ-ից  ‘’Հարավ կովկասյան Երկաթուղի”(“Հայկական երկաթուղի”) ՓԲԸ-ն 20 մասնա­ճյուղերի  համար մշակվել,  ներդրվել և շահագործվում է տվյալների փոխանակման   ցանցը  և  հաշվապահական հաշվառման  և ապրանքանյութական արժեքների հաշվառման  ավտոմա­տաց­ված կառավարման համակարգը, որը ներառում է` “Տեղեկատուների ստեղծում”, “Գլխավոր գիրք` սինթետիկ հաշիվների հաշվառում, “Նյութական արժեքների հաշվառում”, “Արագամաշ առարկաների հաշվառում”, “Հիմնական միջոցների հաշվառում”, “Հաշվետվությունների լրաց­ման ավտոմատացված համակարգ”, “Բանկի/դրամարկղի հաշվառում” , “Աշխատավարձի հաշ­վառում” բաժինները:  Ընկերությունն համապատասխան աշխատատեղերում տեղադրում է  ծրագրային համակարգերը, ստեղծում է նախնական տեղեկատու և ինֆորմացիոն շտեմարան­ներ, իրականացնում է  հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի սպա­սար­կումն ու զարգացումը:

2001թ. Վրաստանի Հանրապետության Պետական Հեռագրացանցում  ՖՎ&Գ ՍՊԸ կողմից ներդրվել է հաղորդագրությունների և տվյալների կոմուտացիայի կենտրոն, իրականացվել է ծրագրերի համալիրի  և համակարգի հեղինակային ուղեկցումն ու կատարելագործումը:

2001թ. ՖՎ&Գ ՍՊԸ  իրականացրել է “ՀայՌուսԳազԱրդ” ՓԲԸ հաշվապահական հաշվառ­ման վարչության լոկալ ցանցի կառուցման և ավտոմատացված կառավարման համակարգի ներդրման և սպասարկման աշխատանքները:

2002թ. “Ինֆոկոմ –Երևան” ՓԲԸ –ն համար հաղորդագրությունների  կոմուտացիայի կենտրոնի հենքի վրա մշակվել և ներդրվել է տվյալների փոխանակման հեռահաղորդակցական ցանց(համակարգ), որն ապահովել է  փոստային բաժանմունքերից հեռագրերի տարանցիկ անցումը ՀՀ մարզեր և հակառակը: Մինչև 2010թ. Ընկերությունն իրականացրել է համակարգի շահագործման և սպասարկման աշխատանքները:

2004թ. ՖՎ&Գ ՍՊԸ  իրականացնում է էլեկտրոնային փոստի օգտագործմամբ տեղեկատվա­կան ցանցի և ավտոմատացված համակարգի ներդրման և շահագործման աշխատանքներ “Հայմամուլ” ՓԲԸ-ում, “. Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ում :

2004թ.-ից ներդրվել և շահագործվում է “ԱրմենիաՔարդ”(ArCa) ՓԲԸ  վճարային քարտերի երթուղավորման համակարգը, իրականացվում է “Արքա” վճարային համակարգին հաճախորդ­ների սպասարկման սարքավորումների (ԱԳՄ) միացման,  սպասարկման, ցանցի ծրագրային ապահովման և տեստավորման  աշխատանքները: Ընկերությունն այսօր սպասարկում է  “Արքա” վճարային համակարգի 20 հաճախորդների:

2006թ. –ից ՖՎ&Գ ՍՊԸ -ն իրականացնում է ՀՀ Ոստիկանության գերատեսչական հեռա­հաղորդակցական ցանցի ներդրման և սպասարկման աշխատանքները:  Ոստիկանության գերատեսչական տեղեկատվական ցանցի աբոնենտնե­րի համակցման և  դրանց  հետագա շահագործման ու  սպասարկման աշխատանքներն այսօր էլ շարունակվում են:

2006թ. նախագծվել և կառուցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության  Անձնագրերի և Վիզաների վարչության  հեռահաղորդակցական ցանցը: Այսօր Ընկերությունն իրականացնում է ցանցի շահագործման և 88 աբոնենտների սպասարկման աշխատանքները:

2007թ.-ից ՖՎ&Գ ՍՊԸ  հաճախորդներն են ’’ Արդշինինվեստբանկ”, “Արարատ բանկ” , “ՎՏԲ Հայաստան Բանկ”  ՓԲԸ-ները:

2008թ.-ից Ընկերությունը ծառայություններ է մատուցում “Ամերիաբանկ” , “Ինեկոբանկ” ՓԲԸ-ներին:

2009թ.- ից ՖՎ&Գ ՍՊԸ  հաճախորդներն են «Ակբա- Կրեդիտ-Ագրիկոլ բանկ»  և ”Յունի­բանկ” ՓԲԸ-երը, ՀՀ Ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

2010թ. ՖՎ&Գ ՍՊԸ  -ն   կողմից նախագծվել և ներդրվել է ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության գերատեսչական հեռահաղորդակցական ցանցը: Այսօր Ընկերությունն իրականացնում է ցանցի շահագործումը և 56 աբոնենտների  սպասարկումը:

2010թ –ից իրականացնում է ՀՀ Պաշտպանության Նախարարության ԶՈՒ-ին տրա­մադր­ված ՀՀ ներքին գործերի անձնագրային բաժնի ցանցի սպասարկման ծառայությունները:

2010-2013թթ.Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ,  «Երևան Տրանս» ՓԲԸ   համար Ընկերությունն իրակա­նացրել է լոկալ ցանցի մշակման ներդրման , սպասարկման աշխատանքներ, մշակել, ներդրել և սպասարկել է “Հաշվապահական հաշվառում” ավտոմատացված համակարգը:

2010թ. Հայ Օգնության միություն ՀԿ-ն համար Ընկերությունը  իրականացրել  է ինտերնետային կայքի դիզայներական ձևավորման և ծրագրային մշակման աշխատանքներ:

2011թ.-ից  Ընկերության  հաճախորդն է «ՖԼԵՇ» ՍՊԸ , որի համար նախագծվել, ներդրվել և շահագործվում է հեռահաղորդակցական ցանց:

2014թ.-ից  ՖՎ&Գ ՍՊԸ  իրականացնում է «Ակբա- Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» , “ՎՏԲ Հայաստան Բանկ”   ՓԲԸ-ների և “Արարատ բանկ” ԲԲԸ -ի  համար միջբանկային տեղե­կատվական ցանց կազմակերպելու և ցանցին հաճախորդներ համակցելու և սպասարկելու աշխատանքները:

2016թ.-ից ՖՎ&Գ ՍՊԸ -ն իրականացնում է ՀՀ Քննչական կոմիտեի հեռա­հաղորդակցական ցանցի ներդրման և սպասարկման աշխատանքները: Ինչպես նաև իրականացնում է ՀՀ ՔԿ ներքին ցանցի սպասարկումը: