Fekra

Մեր Մասին

Մեր Մասին

«ՖՎ&Գ» ՍՊԸ -ն առաջատար է հայաստանյան  պետական կառույցներին  և բանկային համակարգին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը հիմնադրվել է1992թվականին և այսօր   ունի 20-ից ավելի հաճախորդներ, որոնց թվում են ՀՀ ԿԲ-ը,  ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Պաշտպանության նախարարությունը,  ՀՀ Արդարադատության  նախարարությունը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը,  «Հայփոստ» ՓԲԸ-ը, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը, ՀՀ Քննչական Կոմիտեն, առևտրային բանկեր և այլ  կազմակերպություններ:

Ընկերությունը համագործակցում է Հայաստանում  հեռահաղորդակցության  բնագավառի  բոլոր  ընկերությունների հետ «ՎԵՈՆ-Արմենիա», «Վիվա Սելլ ՄՏՍ», «ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ», «ՅՈՒՔՈՄ» և այլն:

«ՖՎ&Գ» ՍՊ Ընկերությունն իրականացնում է.

  • հեռահաղորդակցական ցանցերի նախագծման, ներդրման, շահագործման և ծրագրային ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ,
  • լոկալ հաշվողական ցանցերի նախագծում, կառուցում և սերվերային համակարգի սպասարկում,
  • հաշվողական տեխնիկայի և կապի տեխնիկական միջոցների սպասարկում և վերանորոգում,
  • ավտոմատացված կառավարման համակարգերի մշակում, ներդրում և սպասարկում,
  • հաշվապահական հաշվառման, փաստաթղթաշրջանառության, ապրանքաշրջանառության ավտոմատացված համակարգերի կիրառական ծրագրերի փաթեթների մշակում, ներդրում և սպասարկում,
  • ինտերնետային կայքերի դիզայներական ձևավորման և ծրագրային ապահովման մշակման աշխատանքներ,
  • IP հեռախոսակապ:

Հիմնականում օգտագործում է  համաշխարհային ճանաչում ունեցող Cisco -ընկերության սարքավորումները: